Բավ է պառակտվել
12-11-2015 09:26

«Երկնագույն լուսին» ադամանդն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով`48 մլն դոլարով

Ժնևում Sotheby’s աճուրդի տան կազմակերպած աճուրդի ընթացքում ռեկորդային՝ 48 մլն դոլարով վաճառվել է 12.03 կարատ քաշով «Երկնագույն լուսին» կոչվող ադամանդը:  Վաճառքը մեկնարկել է 29 մլն դոլարով և տևել է 7 րոպե: Թանկարժեք քարը ձեռք է բերել անհատ հավաքորդ, ով այն վերանվանել է «Ժոզեֆինայի երկնագույն լուսին»։ Այդպիսով՝ ադամանդի արժեքը նոր ռեկորդ է սահմանել։ «Երկնագույն լուսինն» ամենամեծ վառ երկնագույն ադամանդն է, որ երբևէ ներկայացվել է աճուրդում, այն անթերի է, ունի մաքրության internally flawless կարգ։ «Երկնագույն լուսնի» պատմությունը սկսվել է 2014 թ. հունվարին, երբ Հարավային Աֆրիկայում` Կուլինան հանքավայրում Petra Diamonds ընկերությունը 29,62 կարատ քաշով ալմաստ գտավ։ Հետագայում վերամշակումից հետո այն ստացավ «Երկնագույն լուսին» անունը, ու պազվեց, որ այն այնքան եզակի է, որ այդ քարի ֆիզիկական հատկանիշների ուսումնասիրությամբ սկսեց զբաղվել Սմիթսոնյան ինստիտուտը։