Բավ է պառակտվել
12-05-2015 08:44

Գործարարը Փարիզում իր աշխատակիցների հանգստյան համար ծախսել է 33 մլն. եվրո

Չինացի միլիարդերը Փարիզում և Լազուրե ափին 4-օրյա հանգստյան համար ուղարկել է գրեթե  6,5 հազար աշխատակցի: Tiens Group Company ընկերության  57-ամյա ղեկավար Լի Ցզինյանը Փարիզում  140 հյուրանոց է ապահովել, իսկ Կաննում և Մոնակոյում՝  4760 համար 79 չորս և հինգ աստղանի հյուրանոցներում: Մինչև իրենց համարները հասնելու համար երջանիկ զբոսաշրջիկները վարձել են  147 ավտոբուս, իսկ Նիցայի Անգլիական առափնյա փողոցում նույնիսկ համաշխարհային ռեկորդ են սահմանել՝ ստեղծելով աշխարհի ամենաերկար կենդանի շղթան, որի համար գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ արտասահմանյան հանգիստը նվիրված է ընկերության 20-ամյակին, իսկ այդ ամենը կազմակերպելու համար, ընդհանուր առմամբ, ծախսվել է  33 մլն. եվրո: Նշվում է, որ ոչ բոլոր աշխատակիցների է հաջողվել նշել ընկերության 20-ամյակը: Ընկերության աշխատակիցների ընդամենը կեսն է մեկնել հանգստյան: