05-07-2016 09:44

Մայքլ Ջեքսոնի նախկին կինը քաղցկեղով հիվանդ է

Մայքլ Ջեքսոնի նակկին կնոջ՝ 57-ամյա Դեբբի Ռոուի մոտ ախտորոշել են կրծքի քաղցկեղ:

Մայքլն ամուսնացած է եղել Դեբբիի հետ 1996-1999 թթ: «Փոփի արքայի» 18-ամյա դուստրը՝ Փերիս Ջեքսոնը, չգիտի մոր հիվանդության մասին, քանի որ նրա հետ արդեն մեկ տարուց ավելի է հարաբերություններ չի պահպանում: Ընտանեկան տարաձայնությունների պատճառները դեռ հայտնի չեն: Դեբբին ամեն կերպ ձգտում է հարթել հարաբերությունները Փերիսի հետ, բայց առայժմ այդ բոլոր փորձերն ապարդյուն են:

Կնոջը արդեն հաջորդ շաբաթ պետք է վիրահատեն: