Բավ է պառակտվել
13-05-2015 10:12

Բիլ Քլինթոնը ցանկանում է վերադառնալ Սպիտակ տուն կնոջ հաղթանակի դեպքում

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը խոստացել է վերադառնալ Սպիտակ տուն, 2016 թ կայանալիք նախագահական ընտրություններում իր կնոջ՝ Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում: «Ամենից առաջ Հիլարին պետք է հաղթի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության շրջանակներում: Եթե դա լինի, նա պետք է հաղթի նաև հիմնական ընտրություններում»,- ասել է Քլինթոնը: «Սպիտակ տնից հետո իմ փորձը ցույց է տալիս, որ նախագահն անկախ է կուսակցական պատկանելությունից, խնդրում է՝ դու համաձայնում ես: Այնպես որ՝ ես հրավերի հույս ունեմ»,- նշել է 1993-2001թթ. Միացյալ Նահանգները ղեկավարած Բիլ Քլինթոնը:Վերջինս ժպիտով հավելել է, որ նրա հաղթանակի դեպքում իր «վերադարձի հնարավորությունը հավասար է 100 տոկոսի»: