Բավ է պառակտվել
26-01-2017 13:10

Բիլ Գեյթսը կարող է դառնալ աշխարհի առաջին տրիլիոնատերը

Աղքատության դեմ պայքարի Oxfam միջազգային կազմակերպությունների միավորման փորձագետները պարզել են, որ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը մոտակա ժամանակներս կարող է աշխարհի առաջին տրիլիոնատերը դառնալ:
Oxfam-ի « Էկոնոմիկան 99%-ի համար» նոր հաշվետվությունում նշվում է, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց ունեցվածքը վերջին տասնամյակում անընդհատ աճում է:
Եթե 2009 թ. Աշխարհում կար 793 միլիարդատեր, որոնց ընդհանուր կապիտալը 2,4 տրլն. դոլար էր, ապա 2016 թվականին այդ 793 հարուստ մարդիկ տնօրինում էին արդեն 5 տրլն. դոլարի: Այդպիսով նրանց եկամուտների տարեկան աճը կազմել է 11%:
Հաշվի առնելով, որ Forbes-ի տվյալների համաձայն 2016թ . Բիլ Գեյթսը 84,4 մլրդ. Դոլար կապիտալով գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը, ապա 25 տարի անց՝ այդ պահի դրությամբ արդեն 86-ամյա Microsoft-ի հիմնադրը կունենա բոլոր շանսերը՝ դառնալ աշխարհի առաջին տրիլիոնատերը:
Ավելի վաղ Oxfam-ի փորձագետները հայտնել էին աշխարհի հարուստների և աղքատների միջև գոյություն ունեցող ռեկորդային անհավասարության մասին:
Նրանց հաշվարկների համաձայն ժամանակակից աշխարհի ութ ամենահարուստ մարդիկ տիրապետում են նույնքան միջոցների, որքան որ ունի մարդկության ողջ աղքատ հատվածը՝ 3,6 միլիարդ մարդը: