Բավ է պառակտվել
07-11-2014 10:11

Ի հիշատակ Առաջին աշխարհամարտի զոհերի՝ Բիգ Բենը 1 օրով կկերպարանափոխվի

Բիգ Բեն հայտնի ժամացույցի աշտարակը նոյեմբերի 9-ի երեկոյան կվերափոխվի «լուսավոր հիշատակի»՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի զոհերին, որի սկսվելու 100-ամյակը նշվում է այս տարի, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Ըստ աղբյուրի՝այդ մասին երեկ հայտարարել է Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերկոուն: «Առաջին համաշխարհային պատերազմն իր հետքը թողել է ոչ միայն կռվող սերնդի վրա, որը զոհաբերվեց այդ պատերազմին, այլև հաջորդ սերնդի: Պատերազմն արմատապես փոխեց խորհրդարանը, ինչպես նաև այլ շատ ազգային ինստիտուտներ»,-ասել է նա: Լուսարձակների միջոցով Բիգ Բենի պատերին շարժվող լուսային կոմպոզիցիաներ են երևալու, որոնք պատկերելու են, թե ինչպես են թափվում կարմիր կակաչի թերթիկները: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Մեծ Բրիտանիայում այս ծաղիկը համարվում է կռվի դաշտում զոհվածների սգո խորհրդանիշը: Ակցիան տեղի կունենա նոյեմբերի 9-ին՝ լոնդոնյան ժամանակով ժամը 17:30-23:30-ը, երբ երկրում նշվելու է Հիշատակի կիրակին: Մեծ Բրիտանիայում այդպես է անվանվում Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի զոհերի հիշատակի օրը: