Բավ է պառակտվել
29-01-2014 10:04

Ամերիկյան 12 միլիոն դոլար արժողությամբ անօդաչու օդանավը խորտակվել է

 ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով The Associated Press-ը հայտնոում է, որ Ամերիկյան, 12 միլիոն դոլար արժողությամբ անօդաչու օդանավը, որը հերթապահում էր Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանում, վթարի է ենթարկվել Կալիֆորնիա նահանգի խաղաղօվկիանոսյան շրջանում: ԱՄՆ-ի սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Մայք Ֆրայելի խոսքով` հերթապահության ժամանակ անօդաչու օդանավում տեխնիկական անսարքություն է գրանցվել, երբ սարքը գտնվել է օվկիանոսի վերևում` Սան Դիեգոյից 32 կմ հարավ-արեւմուտք: Անօդաչու սարքը կառավարող սահմանապահները որոշել են խորտակել այն: Նշվում է, որ վթարի ենթարկված անօդաչու օդանավը ԱՄՆ-ի սամանապահների կողմից հերթապահության համար օգտագործվող տասը սարքերից մեկն էր: Հիշեցնենք, որ սա Կալիֆորնիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի վթարի արդեն երկրորդ դեպքն է երկու ամսվա ընթացքում: 2013թ. նոյեմբերին ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի անօդաչու թռչող սարքն ընկել էր USS Chancellorsville-ի տախտակամածին, այն ժամանակ տուժել էր երկու նավաստի: