Բավ է պառակտվել
01-09-2014 09:51

ՌԴ–ում այսօր հիշում են Բեսլանի ահաբեկչության զոհերին

Ռուսաստանում այսօր նշում են Հյուսիսային Օսիայում՝ Բեսլան բնակավայրում տեղի ունեցած ողբերգության 10-րդ տարելիցը, հայտնում է Russia Today-ը: Տասը տարի առաջ Բեսլանի դպրոցի վրա իրականացված հարձակումն համարվում է ամենաարյունալին Ռուսաստանի պատմության մեջ:

Այն ժամանակ մինչև ատամները զինված 32 տղամարդիկ հարձակվել էին դպրոցի վրա և երեք օր պատանդ էին պահում հարյուրավոր մարդկանց: Այս հարձակման հետևանքով զոհվել էր 186 երեխա, 118 մեծահասակ՝ երեխաների հարազատներից ու հյուրերից, 17 ուսուցիչ, հատուկ ուժերի 10 սպա, ԱԻՆ-ի 2 աշխատակից և 1 ոստիկան: Եղել էին նաև բազմաթիվ վիրավորներ։