Բավ է պառակտվել
17-11-2014 08:40

Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է

Երեկ Միլանում  աչքի բորբոքման ախտորոշմամբ հոսպիտալացվել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, փոխանցում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները: Ըստ աղբյուրի՝ 77-ամյա Բեռլուսկոնին, ով վաղուց աչքի խնդիրներ ունի, Սան Ռաֆայելեի հիվանդանոց է տեղափոխվել հիվանդության սրացմամբ: Ըստ նրա փաստաբան Ալբերտո Ձանգրիլոյի՝ հիվանդանոցում քաղաքական գործիչը կմնա առնվազն մեկ շաբաթ: Բեռլուսկոնիի մոտ աչքի խնդիրն սկսվել է 2009 թ.-ից, երբ հոգեկան անվասարակշռությամբ տառապող մի տղամարդ հուշանվեր-արձանիկ էր նետել Բեռլուսկոնիի վրա: 2013 թ. մարտին Բեռլուսկոնին արդեն ընկել էր հիվանդանոց աչքի բորբոքման պատճառով: Այն ժամանակ նախկին վարչապետին մեղադրում էին հիվանդությունը կեղծելու մեջ, քանի որ դրա պատճառով չէր ներկայացել դատարան՝ «Ռուբիի գործով»: Հոկտեմբերին Բեռլուսկոնին, որին մեկ տարի առաջ հեռացրել էին Սենատից Mediaset ընկերությունում խարդախության գործով դատավճռից հետո, հայտարարել էր իր քաղաքական կարիերան շարունակելու մտադրության մասին: Ներկայումս Բեռլուսկոնին հանրօգուտ աշխատանք է կատարում տարեցների տանը՝ Mediaset-ի գործով դատարանի վճռից հետո: