Բավ է պառակտվել
13-03-2015 08:41

Բերլուսկոնին «Ռուբիի գործով» անմեղ ճանաչվեց

Իտալիայի Գերագույն դատարանը անմեղ ճանաչեց «Ռուբիի գործով» մեղադրվող երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին: Այսպիսով երկրի գերագույն դատական ատյանը մերժեց դատախազության վերաքննիչ բողոքը, որով պահանջվում էր 78-ամյա քաղաքական գործչի վերաբերյալ նոր քննություն անցկացնել: Գերագույն դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ: Բերլուսկոնին մեղադրվում էր անչափահաս անառակների հետ սեռական կապի մեջ մտնելու մեջ: Տվյալ գործի գլխավոր դերակատարն էր հանդիսանում «Ռուբի» մականվամբ Մարոկկոյից պարուհի Կարիմա ալ Մարուգը: 2013 թվականի հունիսին Միլանի դատարանը Բերլուսկոնիին դատապարտեց յոթ տարվա ազատազրկման: Նա մեղավոր էր ճանաչվել Մարուգի հետ 2010 թվականի փետվարից մայիս ամիսներին սեռական կապի մեջ մտնելու համար, քանի որ այդ ժամանակ Ռուբիի 18-ամյակը դեռ չէր լրացել: Նախորդ տարվա հունիսին Վերաքննիչ դատարանը անմեղ ճանաչեց Բերլուսկոնիին, բացատրելով այդ նրանով, որ քաղաքական գործչին հայտնի չէր պարուհու իրական տարիքը: 2014 թվականի հոկտեմբերին Բերլուսկոնիին հեռացրեցին Սենատից Mediaset ընկերությունում խարդախության գործով: Սակայն այժմ նա հայտարարել է իր քաղաքական կարիերան շարունակելու և խորհրդարանում հաղթանակելու մտադրության մասին: Վերջին 20 տարվա ընթացքում Սիլվիո Բերլուսկոնիի նկատմամբ հարուցվել է շուրջ 80 գործ և անցկացվել է ավելի քան 2,5 հազար լսում: Քաղաքական գործիչը մեղադրվել է կաշառակերության, մաֆիայի հետ կապերի և սեքսուալ սկանդալներում մասնակցելու մեջ: Գրեթե բոլոր մեղադրանքները կամ հանվում էին վաղեմության ժամկետով, կամ նա հաղթում էր վերաքննիչ դատարանում: