Բավ է պառակտվել
15-11-2014 07:55

Ամենաուրախ տուրիստական քաղաքը Բեռլինն է

Բեռլինը ճանաչվել է աշխարհի ամենաուրախ քաղաքը զբոսաշրջիկների համար: փոխանցում Gazeta-ն: Հետազոտությունն անցկացրել է GetYourGuide տուրիստական ընկերությունը՝ ավիատոմսերի վաճառքով զբաղվող GoEuro ընկերության հետ համատեղ: Նրանք ուսումնասիրել են 17 կայք եւ գնահատել նվազագույնը 1.800 քաղաք՝ տեսարժան վայրերի, ռեստորանների եւ բարերի որակի առումով: Բեռլինն ամենից շատ հիշատակվել է ոչ թանկ գարեջրով, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ բարերում «վերջին պատվեր» չի լինում: Երկրորդ տեղում Լոնդոնն է՝ իր գիշերային ակումբների շնորհիվ, իսկ երրորդ հորիզոնականում Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզն է: