Բավ է պառակտվել
18-03-2015 09:48

Սպիտակ տունը թունավոր նամակ է ստացել

Երկուշաբթի՝ մարտի 16-ին, Սպիտակ տունը մի նամակ է ստացել, որը, ըստ փորձաքննության, ցիանիդ էր պարունակում: Այդ մասին չորեքշաբթի՝ մարտի 18-ին, հայտնեց ԱՄՆ գաղտնի ծառայության ներկայացուցիչ Բրայան Լիրին: «Նախնական կենսաբանական փորձաքննությունը բացասական արդյունք ցույց տվեց, սակայն մարտի 17-ին անցկացված քիմիական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նամակը, ենթադրաբար, ցիանիդ էր պարունակում: Նմուշը ուղարկվել է մեկ այլ հաստատություն արդյունքը հաստատելու համար», - ասաց Լիրին: Նա նշեց, որ հատուկ ծառայությունները հետաքննում են տվյալ պատահարը: Հաղորդվում է, որ ծրարը բացող Սպիտակ տան աշխատակիցը չի տուժել: Ըստ քննության արդյունքների՝ ծրարի հետդարձ հասցեն առնչվում է մի տղամարդու հետ, ով վաղուց է գտնվում Գաղտնի ծառայության ուշադրության կենտրոնում: Օրինակ՝ 1995 թվականին նա Սպիտակ տուն կղկղումով նամակ է ուղարկել: Ցիանիդները ուժեղ թունավորում առաջացնող տոքսիկ նյութերի դասին են պատկանում: Այդ նյութերն օգտագործվում են հիմնականում գյուղատնտեսության ոլորտում կրծողների դեմ, ինչպես նաև դեղագործության մեջ: