Բավ է պառակտվել
26-03-2014 09:49

Համացանցում հայտնվել են Սաշկա Բելիի ձերբակալման պահի տեսագրությունը (տեսանյութ)

Համացանցում հայտնվել է, հսկող տեսախցիկների արձանագրած տեսագրությունը, որտեղ երևում է Ուկրաինայի «Աջ հատվածի» համակարգող Սաշկա Բելիի (Ալեքսանդր Մուզիչկո) սպանության պահը, հայտնում է ԼԻԳԱ-ն::
Տեսագրությունում երևում է, թե ինչպես են սրճարանին մոտենում հատուկ ստորաբաժանման աշխատակիցները և գետին «տապալում» Բելիի նման մի մարդու: Երևում է, որ ձերբակալվածը ընկած է գետնին և ֆիզիկապես ի վիճակի չէ կրակել:
Հիշեցնենք, Ուկրաինայի ՆԳՆ-ում հայտնել էին, որ Ալեքսանդր Մուզիչկոն սպանվել էր Ուկրաինայի Ռովենի մարզում զինված խմբավորումը վերացնելու հատուկ գործողության ընթացքում:
Իսկ, Ուկրաինայի ՆԳՆ-ի առաջին փոխնախարար Վլադիմիր Եվդոկիմովը հայտնել էր. «Դեռ մարտի 8-ին քրեական գործեր են եղել Մուզիչկոյի վերաբերյալ` խուլիգանության եւ իրավապահ մարմինների օրինական գործողություններին դիմադրելու համար: Մարտի 12-ին Մուզիչկոյի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Գիշերը հատուկ գործողություն էր իրականացվել` «Սոկոլ»-ի մասնակցությամբ: Ռովնո գյուղի «Տրի կարաս» սրճարանի մոտ հայտնաբերել էին Մուզիչկոյին և որոշել բռնել: Գործողության ընթացքում ձերբակալվել էին Սաշա Բելիի խմբավորման երեք անդամ: Բելին ցանկացել էր պատուհանից փախչել և կրակ էր բացել «Սոկոլի» ուղղությամբ: Առաջին փամփուշտը դիպել էր «Սոկոլի» աշխատակցի սաղավարտին: Սաշկայի երկրորդ փամփուշտը դիպել էր այդ նույն աշխատակցի զինանշաններին: Դրանից հետո աշխատակիցնը նոր կրակել էր Մուզիչկոյի ոտքերին:
Մյուս աշխատակիցներն օդ էին կրակել: Մուզիչկոն շարունակել էր կրակել: Իրավապահներն այդ պահին Մուզիչկոյի հետևում էին եղել: Երբ նրան գետին են տապալել, նա շարունակել է կրակել: Երբ փորձել են ձերբակալել, նկատել են, որ նա վիրավոր է: Ժամանած բժիշկները հաստատել են Մուզիչկոյի մահը»:Նշվածին զուգահեռ «Աջ հատվածից» էլ հայտնում են, որ Բելին չէր կարող ինքն իրեն կրակել, քանի որ ձեռքերը կապված են եղել: