Բավ է պառակտվել
18-02-2014 10:19

Բելգիայում, էվթանազիայի մասին օրենքի նախագիծը դարձել է խուճապի պատճառ

Բելգիայում, 50 երկրների բնակիչներ ստորագրահավաք են սկսել՝ Բելգիայի միապետին դիմելու համար: Նրանք ցանկանում են, որպեսզի վերջինս չստորագրի անբուժելի հիվանդ երեխաների էվթանազիան թույլատրող օրենքը:
Նրանք միապետից խնդրել են ականջալուր լինել և ընդառաջել իրենց խնդրանքը: Այդ փաստաթղթում նշվում է, որ խորհրդարանի ընդունած փաստաթուղթն ամբողջ աշխարհում ՛՛ամենասարսափելի օրենքն է՛՛: Ստորագրահավաքի կազմակերպիչները նշել են, որ միապետի համար բարոյագիտական արժեքները սկզբունքային նշանակություն պիտի ուենանան:
Հիշեցնենք, որ ըստ օրինագծի, անբուժելի հիվանդ անչափահաս հիվանդները կարող են էվթանազիայի մասին խնդրել այն դեպքում, երբ ցավն անտանելի է և այն թեթևացնելու այլ հնար չկա, և ըստ բժիշկների` նրանց հիվանդությունն անբուժելի է: Դա կարող է հավանություն ստանալ բուժող բժշկի կողմից` ծնողների գրավոր համաձայնության դեպքում:
Օրենքի սուր քննադատությամբ հանդես էին եկել Եվրոպայի տարբեր երկրների կաթոլիկ եպիսկոպոսները: Ըստ Բելգիայի եպիսկոպոսապետ Անդրե Լեոնարդի` Բելգիայում զարմանալիորեն «քաղաքացիական իրավունքը թույլ չի տալիս անչափահասներին ամուսնանալ կամ տուն գնել, սակայն թույլ է տալիս լուծել կենաց եւ մահու հարցը»: