Բավ է պառակտվել
03-03-2014 16:02

Բելգիայի թագավորը ստորագրեց անչափահասների էվթանազիայի մասին օրենքը

Բելգիայի թագավոր Ֆիլիպը ստորագրել է անչափահասների էվթանազիայի մասին օրենքը, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ների։
Հիշեցնենք, որ իսպանական Citizen Go հիմնադրամը հավաքել և թագավորին է հանձնել 20 երկրների ավելի քան 200 հազ. քաղաքացիների ստորագրությունները, այդ թվում՝ մոտ 5.000 բելգիացիների՝ խնդրելով չստորագրել անչափահասների էվթանազիան թույլատրող օրենքը։
Խնդրագիրը ստորագրած մարդկանց կարծիքով՝ Բելգիայի խորհրդարանի հաստատած փաստաթուղթն «ամբողջ աշխարհում էվթանազիայի վերաբերյալ ամենասարսափելի օրենքն է»։