Բավ է պառակտվել
01-08-2014 15:30

Բաքվում վրացի լրագրողները ծեծվել է «Հայաստան» բառի համար

Բաքվի «Նեֆտչիի» և սաչխերսկի «Չիխուրի» ֆուտբոլային հավաքականների խաղից հետո «Իմեդի» վրացական հեռուստաընկերության լրագրող Սանդրո Գոչաշվիլին և օպերատոր Գեորգի Ցխելիշվիլին ձերբակավել են, հաղոդում է «Գրուզիա օնլայնը»: Ադրբեջանական իրավապահները ֆիզիկական ուժ են գործադրել օպերատորի նկատմամբ: Վրացի լրագրողները բաժանմունքում կես ժամ են  անցկացրել: «Խաղը վերջանալուն պես մենք՝ ես ու օպերատորը, դուրս ենք եկել մարզադաշտից, որտեղ փորձել ենք նկարել վրացի երկրպագուներին: Ադրբեջանցի իրավապահները ֆիզիկական ուժ են կիրառում նրանց հանդեպ, խլում դրոշները և հրում նրանց մեծ ոստիկանական ավտոբուսի մեջ: Երբ մենք նկարահանում էինք դեպքերը, ոստիկաններից մեկը հրամայեց ձերբակալել մեզ, մեզ հրեցին մեքենայի մեջ, իսկ օպերատորի նկատմամբ ֆիզիկական ուժ են գործադրեցին: Մեզանից խլեցին տեսախցիկը և բաժանմունք տարան: Իսկ այնտեղ միայն մի մասին են հարցրել՝ ով է «Հայաստան» գոչել: Իհարկե պատասխան չստացան: Մենք հարցրել ենք՝ ինչու են մեզ ձերբակալել և ինչու են ձերբակալել վրացի երկրպագուներին: Մեր կալանավորության շուրջ նրանք պատասխան չունեին, իսկ երկրպագուների հարցով՝ իբրեւ նրանք գոչել են «Հայաստան», ասացին՝ չէ որ դուք գիտեք, որ դա մենք չենք կարող տանել: Բաժանմունքում մենք մոտ կես ժամ ենք մնացել», - հայտարարել է Գոչաշվիլին: