Բավ է պառակտվել
12-03-2014 09:23

Թուրքիայի ոստիկանությունը կոշտ միջոցներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար

Թուրքիայում 15-ամյա Բերքին Էլվանի մահվան հետ կապված, ով անցյալ տարվա ամռանը գլխից վիրավորվել էր ոստիկանների կողմից նետված գազային ռումբի հետևանքով՝ Գեզի այգու վերակառուցման դեմ ընթացող ցույցերի ժամանակ, երկրի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցեր են անցկացվում: վերջինս կոմայի մեջ է եղել 268 օր՝ գտնվելով Ստամբուլի հիվանդանոցում: Պատանու հուղարկավորությունը տեղի կունենա այսօր: Ստամբուլում Էլվանի հիշատակին նվիրված բողոքի ցույցն սկսվել է դեռ երեկվանից, Մերձարևելյան տեխնիկական համալսարանի մուտքի մոտ, որտեղ շուրջ 200 երիտասարդներ փակել են ավտոմայրուղին: Ի պատասխան ցուցարարների գործողությունների՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել: Երբ հավաքվածները հրաժարվել են հեռանալ հրապարակից, ոստիկանները նրանց ուղղությամբ գազային ռումբեր են նետել և սկսել են ցրել նրանց ջրցան մեքենաների միջոցով: