Բավ է պառակտվել
12-04-2014 10:02

Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանության հետ բախումների հետեւանքով տասնյակ մարդիկ են տուժել (լուսանկարներ)

Ռիո դե Ժանեյրոյում, ոստիկանության հետ բախումների հետևանքով մի քանի տասնյակ մարդիկ են տուժել: Ոստիկանությունն ուժային հակահարված է ստացել դատարկ շենքերից մարդկանց հեռացնելու զանգվածային գործողության ժամանակ:

Տուժածների քանակը ճշտվում է: Գործողությանը մասնակցում է հազար հինգ հարյուր ոստիկան, որոնք պետք է ազատեն շենքը` այնտեղ կամավոր հաստատված հինգ հազար մարդուց:


Հետնախորշերի բնակիչները 10 օր առաջ հաստատվել էին հեռահաղորդակցական ընկերությանը պատկանող և առաջիկա Ֆուտբոլի աշխարհի առաջնության օբյեկտներից մեկից մի փոքր հեռավորության վրա գտնվող շենքում:

Ձերբակալվել է խռովության 26 մասնակից: Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետարանը պնդում է, որ պատրաստ էր կացարան տրամադրել անտուններին, սակայն այդ հարցով դիմել էր ընդամենը 177 մարդ:

2 ամիս հետո մեկնարկող ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության նախաշեմին, Բրազիլիայի իշխանությունները կազմակերպված հանցավորության դեմ պայքար են սկսել: