Բավ է պառակտվել
05-07-2014 11:51

Մակեդոնիայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

Ըստ Բի-Բի-Սի-ի՝ Մակեդոնիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել ցույցը ցրելու համար: Մի քանի հազար քաղաքացիների դժգոհության պատճառը վեց ալբանացիների ցմահ ազատազրկումն է եղել, վերջիններս մեղավոր էին ճանաչվել սպանության և ահաբեկչության համար: Երկու տարի առաջ նրանք, դատախազության վարկածով, սպանել են 5 մակեդոնացու: Բացի այդ, նրանք արմատական իսլամի հետևորդներ են համարվում: Փաստաբանները պնդում են, որ դատախազությունը չի կարողացել իր վարկածի որևէ ապացույց ներկայացնել: Էթնիկ ալբանացիները Մակեդոնիայի բնակչության մեկ քառորդն են կազմում, նրանք պնդում են, որ իրենց իրավունքները պարբերաբար խախտվում են: