Բավ է պառակտվել
29-07-2014 09:59

Բաղդադի փողոցներում 17 մարդու մարմին է հայտնաբերվել

Իրաքի ոստիկանությունը Բաղդադի փողոցներում 17 մարդու մարմին է հայտնաբերել: Հավանաբար նրանք սպանվել են կրոնական անհանդուրժողականության հողի վրա: Սակայն հանցագործության շարժառիթը դեռեւս չի հաստատվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մարմինները հայտնաբերվել են Բաղդադի տարբեր թաղամասերում: Որոշ մարմինների վրա գլխին եւ կրծքին ուղղված բազմաթիվ հրազենային վերքեր կան: Շատերը կապկպված են եղել: Սպանելուց առաջ մարդկանց կտտանքների են ենթարկել:

Ոստիկանությանը դեռեւս չի հաջողվել հաստատել զոհվածների ինքնությունը: Կրոնական հողի վրա սպանության նման դեպքեր Բաղդադում արձանագրվել էին նաեւ 2006-2007թթ: