Բավ է պառակտվել
19-11-2015 16:55

Թուրքիան բազմակողմ աջակցություն է ցուցաբերում ահաբեկչական խմբավորումներին. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծիք է հայտնել, որ Թուրքիան, բազմակողմ աջակցություն ցուցաբերելով ԴԱԻՇ և «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին, բացասական դեր է խաղում Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում: «Թուրքիան առավել բացասական դեր է խաղում մեր ճգնաժամում։ Դա ուղիղ կապված է Էրդողանի ու Դավութօղլուի հետ։ Գաղափարախոսությունը, որը նրանք կրում են իրենց սրտերում, «Մուսուլման եղբայրների» գաղափարախոսությունն է»,- ասել է Ասադը։ Սիրիայի նախագահն ընդգծել է, որ Թուրքիայի գործողությունները Սաուդյան Արաբիայի ու Կատարի համեմատ՝ ամենավտանգավոր դերն են խաղում ընդհանրապես, քանի որ Թուրքիան ցանկացած տեսակի աջակցություն է ցուցաբերել այդ ահաբեկիչներին: «Մի շարք երկրներ աջակցում են «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորմանը, մյուսները՝ ԴԱԻՇ-ին, իսկ ահա Թուրքիան աջակցում է երկու խմբավորումներին ու մյուս ավազակային կազմավորումներին։ Նա նրանց աջակցում է մարդկային ռեսուրսներով, սպառազինում է զինյալներին, ֆինանսավորում է նրանց, օգնում է նրանց հետախուզությամբ և անհրաժեշտ այլ բաներով։ ԴԱԻՇ-ը նավթ է վաճառում Թուրքիային»,- հայտնել է Ասադը։