Բավ է պառակտվել
23-02-2016 09:41

Ասադը նշանակել է խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հրաման է արձակել ապրիլի 13-ին երկրում խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
«Նախագահ Ասադն արձակել է թիվ 63 հրամանը, որը 2016թ. ապրիլի 13-ը նշանակում է խորհրդարանի անդամների ընտրության օր»,- ասվում է հաղորդագրությունում:
Գալիք ընտրությունները կլինեն 2-րդը Սիրիայում զինված հակամարտության սկսվելուց ի վեր: Վերջին անգամ խորհրդարանական ընտրություններ երկրում կայացել էին 2012թ. մայիսին, այն ժամանակ ընտրողների մասնակցությունը կազմել էր 51%։
Բաշար ալ-Ասադն արտասահմանյան ԶԼՄ-ներին, բացի խորհրդարանական ընտրությունների անցկացումից, բազմիցս ասել է Սիրիայի նախագահի արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորության մասին։