Բավ է պառակտվել
22-01-2014 18:56

Ասադը չի հառանալու

Gazeta.ru-ն տեղեկացնում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը չի հեռանա պաշտոնից: Նման հայտարարություն է արել Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ-Զոաբին։
«Ասադը չի հեռանա»,- հայտարարել է նա Մոնտրյոյում Սիրիայի հակամարտության կարգավորմանը նվիրված «Ժնև-2» համաժողովի շրջանակներում։
Ավելի վաղ սիրիական ընդդիմությունը կոչ էր արել անցումային կառավարություն ստեղծել՝ առանց Ասադի մասնակցության։
ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին հայտարարել է, որ Ասադը չի կարող անցումային կառավարության մաս կազմել, քանի որ այն խոչընդոտելու է սիրիական ճգնաժամի լուծմանը։