Բավ է պառակտվել
01-05-2015 11:21

Իսպանիայում խոհարարը 48 տարվա ազատազրկման է դատապարտվել

Իսպանիայի Խիխոն քաղաքի բարերից մեկի խոհարարի նախկին օգնականը դատապարտվել է 48 տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել իր գործընկերներին թունավորելու փորձի մեջ: Ըստ քննության վարկածի՝ 57-ամյա տղամարդը 2005-ից 2012 թթ. Ընկած ժամանակահատվածում ուտեստների մեջ ալկոհոլային կախվածությունից բուժման համար նախատեսված դեղորայք է ավելացրել ուտեստների մեջ: Ոգելից խմիչքներ օգտագործելու ժամանակ տվյալ դեղորայքը մարդկանց մոտմի շարք կողմնակի հետևանքներ է առաջացնում. սրտխփոց, գլխացավ, սրտախառնոց, հևոց, քրտնոտություն, ցավ կրծքի շրջանում, թուլություն: Քննիչները համոզված են, որ խոհարարի օգնականը նման եղանակով ազատվում էր բարի մյուս աշխատողներից, քանի որ նրանք աշխատանքից ազատվում էին վատ աշխատելու պատճառով: Նրանցից մի քանիսը աշխատանքից ազատվելու մասին հոժարակամ դիմումներ էին գրել: Ընդհանուր առմամբ տուժել է 19 մարդ: Իսպանացին, դեղագործի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելով, առանց դեղատոմսի գնում էր տվյալ դեղորայքը: Մեղադրյալը չի ճանաչել իր մեղքը, սակայն դեղատան աշխատակիցը պատմեց, որ մեղադրյալը մշտապես գնում էր դեղորայքը մինչև 2013 թվականը: Բացի ազատազրկումից մեղադրյալը վճարել է 43580 եվրո տուժածներին, ինչպես նաև 17091 եվրո տուգանք: