Բավ է պառակտվել
30-11-2015 11:38

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորն իր ելույթը հայերեն ողջունելով է սկսել

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչ Կարո Փայլանը խորհրդարանում իր ելույթն սկսելուց առաջ ներկաներին հայերեն է ողջունել: 
«Հարգարժան նախագահող, հարգարժան պատգամավորներ, բարև ձեզ»,-ասել է Փայլանն ու խոսել Դիարբեքիրի փաստաբանների պալատի ղեկավար Թահիր Էլչիի սպանությունից՝ նրան համեմատելով պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի հետ: «Թահիր Էլչին սպանված լրագրող Հրանտ Դինքի նման «խաղաղության աղավնի» էր և հավատում էր խաղաղությանը»,-ասել է նա:  Հայ պատգամավորն ընդգծել է, որ Թահիր Էլչին սպանվել է, քանի որ Հրանտ Դինքի սպանության նման հանցագործությունները չեն բացահայտվում: