Բավ է պառակտվել
20-02-2014 09:54

«Ուկրաինայում ծավալված խռովությունները Վաշինգտոնի և Մոսկվայի հակամարտության արդյունքը չէ». Օբամա

«Հուսով եմ, Ուկրաինայում հաշտությունը կպահպանվի, սակայն վերջին հաշվով իշխանությունը պատասխանատու է կառավարության համաձայնության համար, թեկուզ` ժամանակավոր: Դա ճանապարհ կհարթի ազատ և արդար ընտրությունների համար, որպեսզի Ուկրաինայի ժողովուրդը արտահայտի իր կամքը առանց այն քաոսի, որը մենք տեսնում ենք փողոցներում», - հայտարարել է Օբաման Մեքսիկայում կայացած մամուլի ասուլիսում: «Մենք Ուկրաինան որպես սառը պատերազմի ժամանակների շախմատի տախտակ չենք դիտարկում, որտեղ մենք դիմակայում ենք Ռուսաստանին: Մեր նպատակն է համոզվել, որ Ուկրաինայի քաղաքացիներն իրենց ապագան վճռելու ընտրություն կունենան և սա բնավ Վաշինգտոնի և Մոսկվայի հակամարտության արդյունքը չէ», - ասել է Օբաման: