02-12-2016 12:20

Օբաման վերջին անգամ Սպիտակ տան մոտ վառել է տոնածառի լույսերը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջին անգամ մասնակցել է Սպիտակ տան մոտ տեղադրված ԱՄՆ-ի գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությանը:

Ելույթում Օբաման գովեստի խոսքերով է անդրադարձել ամերիկյան արժեքներին, որոնք, ըստ նրա, միավորում են բոլոր ամերիկացիներին:

«Մեզ ավելի շատ բան է միավորում, քան բաժանում»,- ասել է Օբաման՝ ամերիկացիներին շնորհակալություն հայտնելով նրանց նախագահը լինելու պատվի համար:

Այս տարի Սպիտակ տան մոտ տեղադրված եղեւնին բերել են Փենսիլվանիայից:

Օբաման պաշտոնից հեռանալու է հունվարի 20-ին: Այդ օրը նախանշված երդմնակալությունից հետո նախագահի պաշտոնը կստանձնի Դոնալդ Թրամփը: