Բավ է պառակտվել
06-03-2014 11:44

Բաքվում գազից մասսայական թունավորում է եղել, արդյունքում զոհվել մի կին

Երեկ երեկոյան, Բաքվի Լոքաբաթան ավանում գազի զանգվածային թունավորման հետևանքով զոհվել է 45-ամյա մի բնակչուհի: Բնակիչների խոսքով՝ երեկոյան գազամատակարարումն ընդհատվել էր: Երբ այն միացրել էին, սուր հոտ էր տարածվել: Նախնական տվյալների համաձայն՝թունավորվել է 80-100 մարդ: Նրանց մեծ մասը առաջին բուժօգնություն ստանալուց հետո ազատ են արձակվել, սակայն ոմանք հիվանդանոց են տեղափոխվել: Այս պահին երկու տուժածներ ծանր վիճակում են: Ըստ նախնական վարկածի՝ գազի թունավորման պատճառը գազին բնորոշ հոտ արձակող հատուկ հավելանյութի չարաշահումն է եղել: