Բավ է պառակտվել
02-04-2014 10:16

Բաքվում աշակերտները դանակահարել են միմյանց

Արյունահեղ վիճաբանության ընթացքում 11-րդ դասարանի աշակերտը դանակով ծանր հարվածներ է հասցրել իր երկու հասակակիցներին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հանցագործությունը կատարվել է երեկոյան «Ալով» զբոսայգում: Ծեծկռտուքի ընթացքում 1998թ.-ին ծնված, ծագումով Զանգիլանի շրջանից Ռուսլան Հուսեինովը դանակի հարված է հասցրել 9-րդ դասարանի աշակերտներ, Սաբունչինկի շրջանի բնակիչներ Ռասիմ Ջաֆարովին եւ Քենան Ջամալովին: Երկու դպրոցականները որովայնի վնասվածքներ են ստացել, ընդ որում Ջամալովի վնասվածքը խորն է, ինչի հետեւանքով նրան հիվանդանոց են տեղափոխել: Իսկ Ջաֆարովին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո տուն են ուղարկել: Հանցագործության դրդապատճառը դեռ հայտնի չէ: Նախապես հաստատվել է, որ կոնֆլիկտը դպրոցականների միջեւ ծագել է մեկ շաբաթ առաջ: Երեկ Հուսեինովը նրանց պարզաբանման է կանչել: Այս պահին հարուցված է քրեական գործ ավազակության փաստի առթիվ, հետաքննությունը շարունակվում է: