Բավ է պառակտվել
14-03-2014 16:19

Բաքվում, բեռնատարի վարորդները փակել են ճանապարհը

Բաքու-Ալյատ ճանապարհի 50-րդ կիլոմետրին տեղի է ունեցել բազմատոննայանոց բեռնատարների վարորդների բողոքի ակցիան: Վարորդներն իրենց բեռնատարներով փակել են ճանապարհը։ Այս ամենն ի նշան բողոքի է: Նրանց դժգոհության պատճառն այն է, որ երկրի տրանսպորտի նախարարությունն արգելել է լիարժեք բեռնել մեքենան։ Իսկ արգելվել է դա այն պատճառաբանությամբ, որ ծանր բեռով մեքենաները վնասում են ճանապարհը։ Սակայն համաձայն մեկ այլ տեղեկության՝ բեռնատարների վարորդների բողոքը պայմանավորված է այն հանգամանքով, որ ճանապարհային տեսուչները ծեծել են իրենց ընկերներից մեկին։