Բավ է պառակտվել
30-05-2014 08:41

Թուրք մարզիկին Բաքվի օդանավակայանից հետ են ուղղարկել ՛՛հայկական՛՛ ազգանունի պատճառով

Թուրք-ադրբեջանական նոր սկանդալի առիթ է դարձել Եվրոպայի բազկամարտի առաջնության համար Բաքու մեկնած Թուրքիան ներկայացնող Զաֆեր Նոյանին օդանավակայանից հետ ուղարկելու փաստը:

Canlihaber կայքը տեղեկացնում է, որ բազկամարտի Եվրոպայի առաջնության 18-ից 25 տարեկանների մրցաշարին մասնակցելու համար Ադրբեջանի մայրաքաղաք մեկնած Թուրքիայի ազգային հավաքականի 24-ամյա մարզիկ Զաֆեր Նոյանին ադրբեջանական իշխանությունները հետ են ուղարկել հենց Բաքվի օդանավակայանից՝ պնդելով, թե նրա ազգանունը հայկական է:

Այս միջադեպը հաստատել է Զաֆեր Նոյանը՝ շեշտելով, թե որեւէ արդյունք չի տվել իր բացատրությունը, որ իր ազգանունը հայկական չէ եւ ինքը հայ չէ: Նա նշել է, որ իրեն մեկ այլ օդանավով հետ են ուղարկել Ստամբուլ:

Այս փաստը մեծ արձագանք է գտել Թուրքիայում, իսկ թուրքական մամուլում հեգնական վերնագրերով են ներկայացրել Ադրբեջանի զավեշտալի այս քայլը: