Բավ է պառակտվել
13-10-2014 09:16

Բաքուն ընդդիմադիր լրագրողին արգելել է դուրս գալ երկրից

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնի լրագրողուհի և իշխանությունների քննադատ Հադիջա Իսմայիլովային արգելել է դուրս գալ երկրից: Ինչպես հայտնել է Իսմայիլովան իր ֆեյսբուքյան էջում, իրեն ձերբակալել են Բաքվից Չեխիա ուղևորվելիս: Նա այնտեղ պետք է մասնակցեր միջազգային համաժողովի: Այս մասին փոխանցում է BBC-ի ռուսական ծաայությունը:  Հադիջան համագործակցում է «Ազատ Եվրոպա» ռադիոյի ադրբեջանական ծառայության հետ: Հոկտեմբերի 4-ին լրագրողուհուն կարճ ժամանակով ձերբակալել էին Բաքվի օդանավակայանում Ստրասբուրգից վերադառնալիս, որտեղ անցկացվել էր ԵԽԽՎ նստաշրջանը: