Բավ է պառակտվել
03-04-2014 11:19

Հզոր երկրաշարժի ժամանակ բանտից փախած կանանց մի մասը հետ է վերադարձել

Չիլիի Իկեկե քաղաքի հզոր երկրաշարժից հետո կանանց բանտից փախած բանտարկյալների գրեթե կեսը կամավոր վերադարձել է բանտախուց, հայտարարել է երկրի արդարադատության նախարար Խոսե Անտոնիո Գոմեսը: Հիշեցնենք, որ բանտից փախել էր 300 կալանավոր, բանտի շենքի մի մասը փլվել էր երկրաշարժի ժամանակ, ինչն էլ հնարավոր էր դարձրել զանգվածային փախուստը: Ներկայումս կամավոր բանտ է վերադարձել 137 կին կալանավոր, ազատության մեջ են եւս 152-ը: Ըստ նախարարի` իրավաբանական տեսանկյունից կալանավորների գործողությունները փախուստ չի կարելի համարել, քանի որ նրանք «անվտանգ վայր են տեղափոխվել»: Նախարարը հատկապես գովել է ոստիկանների գործողությունները, որոնք բացել էին բոլոր բանտախցերը եւ կալանավոր կանանց շենքը լքելու հնարավորություն տվել: Գոմեսը նաեւ ազատության մեջ գտնվող կալանավորներին կոչ է արել վերադառնալ բանտ: Հիշեցնենք, որ հզոր երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Չիլիի Իկիկե քաղաքից 83 կմ հյուսիս-արեւմուտք։ Երկրաշարժի օջախն ընկած է եղել 20 կմ խորությունում: Իկիկեի ափեի մոտ գրանցվել է ցունամի` 2 մ 11 սմ ալիքներով: Մեկուկես մետրանոց ալիքներ են գրանցվել նաեւ Պերուում: