Բավ է պառակտվել
04-08-2014 12:58

Բանգլադեշում լաստանավը 200 ուղևորներով խորտակվել է

Արտակարգ պատահար է տեղի ունեցել Պադմա գետում բանգլադեշյան մայրաքաղաք Դաքքայից 40 կմ հարավ-արեւելք, լաստանավը 200 ուղևորներով խորտակվել է: Հաղորդում է «Սինխուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:

Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ ափ են կարողացել դուրս գալ առնվազն 50 ուղեւոր: Միեւնույն ժամանակ, Prothom Alo բանգլադեշյան թերթը, վկայակոչելով ականատեսներին, հաղորդում է 110 փրկվածների մասին: Մնացածների ճակատագիրը դեռեւս անհայտ է: Նշվում է, որ լաստանավը գերծանրաբեռնված է եղել: