01-08-2014 10:54

Բանգլադեշում գնացքը բախվել է հարսանեկան ավտոբուսին

Բանգլադեշի արևմուտքում գնացքը բախվել է հարսանեկան ավտոբուսին, առնվազն 10 մարդ զոհվել է, ևս 57-ը ստացել վնասվածքներ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Վթարը տեղի է ունեցել Հնդկաստանի հետ սահմանից ոչ հեռու` Բարոբազար քաղաքում: Բախումից հետո գնացքը ևս 500 մետր գնացել է մինչ կանգ առնելը:

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 10 դի: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից 3-ը գտնվում են ծանր վիճակում:

Գնացքների երթևեկությունը հարավային Քհուլնա քաղաքից դեպի Բանգլադեշի հյուսիսային քաղաքներ ժամանակավորապես դադարեցվել է: