Բավ է պառակտվել
02-09-2014 10:10

Ըստ Բան Կի-Մունի՝ Ուկրաինայի ճգնաժամը ռազմական լուծում չունի

Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի՝ Ուկրաինայի ճգնաժամը ռազմական լուծում չունի, հայտնում է gazeta.ru-ն:

«Լուծման համար քաղաքական երկխոսություն է անհրաժեշտ: Սա ավելի տրամաբանական ուղի է», - ասել է նա և հավելել, թե ինքն անհանգստացած է Ուկրաինայի վերջին իրադարձություններից:

Բան Կի-Մունի հայտարարությունները հաջորդել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի խոսքերին` Արեւելյան Եվրոպայում դաշինքի նոր ռազմաբազաներ ստեղծելու վերաբերյալ: