Բավ է պառակտվել
14-06-2014 09:57

Բան ԿԻ-Մունը դարձավ 70 տարեկան

Բան Կի-Մունն իր ծննդյան օրը Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի հետ հանդիսավոր մի քանի սոցիալական կառույցներ են բացել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունն ուրբաթ Բոլիվիայում նշել է իր 70-ամյակը, հոբելյարին կոկայի տերեւներով տորթ են մատուցել, իսկ մանկական երգչախումբը կատարել է Happy Birthday երգը երեք լեզուներով` անգլերեն, իսպաներեն եւ այորեո (հնդկացիների բարբառներից մեկը), փոխանցում է Բոլիվիայի ABI գործակալությունը:

Իր ծննդյան օրը Բան Կի-Մունը Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի հետ հանդիսավոր մի քանի սոցիալական կառույցներ են բացել Սանտա Կրուսին հարակից Էլ-Տորնո ավանում: Դրանից հետո բոլոր ներկաները շնորհավորել են հոբելյարին, իսկ տեղի իշխանությունների ներկայացուցիչները նրան կոկայի տերեւներով տորթ են մատուցել` 70 մոմերով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը իր նախագահության առաջին տարիներից պաշտպանում է կոկան` որպես բույս: Ըստ նրա` կոկայի տերեւները թմրանյութ չեն եւ Անդերի մշակույթի մի մասն են կազմում: Բոլիվիայում հնդկացիական բնակչության 62% - 67%-ը կոկայի տերեւներ է ծամում: Նախագահը նույնիսկ հատուկ տոն է կազմակերպել` Կոկայի տերեւներ ծամելու ազգային տոն: