Բավ է պառակտվել
08-04-2014 17:12

Քեսաբյան դեպքերով անհանգստացած է նա Բան Գի մունը

Սիրիայի Քեսաբ ավանի վերաբերյալ տարածված լուրերում առկա մահապատիժների սարսափելի տեսարաններով սկսկել է անհանգստանալ նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։ «Չնայած ՄԱԿ-ը չի կարող ստուգել հաղորդվող վայրագությունների իսկությունը, սակայն մարդու իրավունքների հանդեպ աճող բռնություններն անհերքելիորեն շարունակվում են, և ամբողջ գյուղերի բնակիչներ, ինչպես, օրինակ, Քեսաբում, ստիպված են լինում փախչել»,- ասված է հաղորդագրության մեջ։ Բան Կի Մունը նշում է, որ կառավարական ուժերը շարունակում են ավերել ամբողջական թաղամասեր։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև մտահոգություն է հայտնում, որ կազմակերպության կողմից ահաբեկչական համարված խմբավորումները շարունակում են վայրենաբար հարձակվել քաղաքացիական բնակչության վրա։
Բան Կի Մունը մտահոգիչ է համարել Սիրիայում շարունակվող հակամարտության ընթացքում վայրագությունների վերաբերյալ հաղորդագրությունները և զգուշացրել է հակամարտող կողմերին և նրանց աջակիցներին պաշտպանել քաղաքացիական անձանց՝ անկախ նրանց կրոնական, համայնքային և էթնիկ պատկանելիությունից։ «Թե՛ Սիրիայի կառավարությունը, թե՛ զինյալ խմբավորումներն իրավական և բարոյական պատասխանատվություն ունեն դա անելու։ Նրանք պետք է անեն հնարավորը՝ խուսափելու և կանխելու բռնությունները քաղաքացիների հանդեպ, ներառյալ՝ հրետակոծումներն ու օդային հարվածները քաղաքային տարածքներում»,-ասել է նա։