Բավ է պառակտվել
14-04-2014 14:09

Բան Կի Մուն. ՄԱԿ-ը հետաքրքրված է Ուկրաինայում իրավիճակի դիվանագիտական լուծմամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի՝ «ՄԱԿ-ի մոսկովյան միջազգային մոդելներ-2014»-ի մասնակիցներին հղված ուղերձում նշում է, որ ՄԱԿ-ը հետաքրքրված է Ուկրաինայում իրավիճակի դիվանագիտական լուծմամբ, գրում է ИТАР-ТАСС-ը։
Բան Կի Մունը նշել է ՄԱԿ-ի հատուկ դերը մեր ժամանակների արդի խնդիրների լուծման հարցում՝ աղքատություն, համաշխարհային անվտանգություն, բնապահպանություն և այլ խնդիրներ։ «Միլիոնավոր մարդիկ տուժել են Սիրիայում և Հարավային Սուդանում ճգնաժամերի պատճառով։ Այժմ մենք փորձում ենք դիվանագիտական լուծումներ գտնել Ուկրաինայի իրավիճակի համար»,- ասել է նա։