Բավ է պառակտվել
03-09-2014 10:23

Ամերիկացի ևս մեկ լրագրողի մահապատիժը զայրացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը վրդովված է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից ամերիկյան Time թերթի թղթակից Սթիվեն Սոթլոֆի մահապատժից, հայտնում է Agence France-Presse-ը:
«Մենք բոլորս զայրացած ենք Իրաքից ստացված լուրերից` «Իսլամական պետության» գրոհայինների կողմից քաղաքացիական անձանց դաժան սպանությունների վերաբերյալ, այդ թվում նաև ևս մեկ լրագրողի մահապատժի լուրից»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Նոր Զելանդիա այցի ժամանակ:
Ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆի հարազատները հաստատել են մահապատժի տեսագրության իսկությունը:
Սոթլոֆի ենթադրյալ մահապատժի տեսագրությունն իսլամիստները հրապարակել էին երեկ: Տեսագրության խորագիրն է «Երկրորդ ուղերձն Ամերիկային»: Թղթակցի սպանությունից հետո մարդասպանը սպառնում է մահապատժի ենթարկել ևս մեկ պատանդի` բրիտանացի Դեյվիդ Հեյնսին, և մյուս երկրների կառավարություններին կոչ է անում հրաժարվել աջակցել «Իսլամական Պետության դեմ ամերիկյան սատանայական դաշինքին»: