20-03-2014 13:05

Բան Գի-Մունը ժամանել է Մոսկվա, հաջորդիվ կայցելի Կիև

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ժամանել է Մոսկվա: Այսօր նա կհանդիպի ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի և  արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այցի նպատակը Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումն է: Բան Կի-մունը նաև հանդես կգա մամուլի ներկայացուցիչների առաջ:  Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Ղրիմի հանրաքվեն է՛լ ավելի կսրի Ուկրաինայի ճգնաժամը: Մոսկվայից հետո նախատեսվում է Բան Կի-մունի այցը Կիև։