Բավ է պառակտվել
18-10-2014 09:21

Պան Գի Մունը՝ ՀԱՄԱՍ-ի գրոհայինների թունելում (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը անձնական փորձով է իմացել Իսրայելի հարավում առկա ՀԱՄԱՍ-ի թունելների մասին: Իսրայել կատարած այցի ժամանակ ՑԱԽԱԼ-ի զինվորական ղեկավարությունը նրա համար էքսկուրսիա է կազմակերպել գրոհայինների թունելներով: Այս մասին հայտնում է MigNews-ը:Հիշեցնենք, որ Պան Գի Մունը եղել է նաև Գազայի հատվածում, որտեղ հայտարարել է, որ պաղեստինցիների իրավունքների ճանաչումից Իսրայելի հրաժարումն ազդում է խաղաղ բանակցությունների վրա և դրա պատճառով առաջընթաց չի դիտվում երկու կողմերի միջև բանակցություններում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցը հաջորդել է Կահիրեում անցկացված դոնոր-երկրների համաժողովի ավարտին: Շնորհիվ համաժողովի՝ հաջողվել է Գազայի վերականգնման համար հավաքել 5.4 մլրդ դոլար: