Բավ է պառակտվել
15-05-2014 18:00

Եկեք ձգտենք ամրապնդել այս փոքր, բայց անչափ կարևոր օղակը՝ ընտանիքը.ՄԱԿ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի՝ Ընտանիքի միջազգային օրվան նվիրված ուղերձ է հղել, որում ասված է.
«Ապահովելով իր անդամներին տնտեսական և զգացմունքային աջակցությամբ ընտանիքները կարող են մեծացնել գործուն, հոգատար քաղաքացիներ՝ ովքեր կապրեն ընդհանուր շահի համար: Ամուր, բարգավաճ ընտանիքները, անկախ ձևաչափից, կարող են օգնել՝ նվազեցնելու աղքատությունը, ապահովելու մայրերի բարեկեցությունը, խթանելու գենդերային հավասարությունը և պաշտպանելու մարդու իրավունքները:
Աջակցությունը ընտանիքներին շատ կարևոր է նրանց ամբողջ ներուժն իրականացնելու համար: Սա նշանակում է նրանց վերածել զարգացման քաղաքականությունների, հաշվի առնել նրանց պայմանները հակամարտություններին անդրադառնալիս և խթանել բոլոր ընտանիքների հանդեպ հավասար վերաբերմունք՝ անկախ նրանց կառուցվածքից: Քանի որ մենք ձգտում ենք ունենալ ավելի կայուն ապագա, հասնել Հազարամյակի զարգացման նպատակներին, ձևավորել զարգացման նոր օրակարգ և պայքարել կլիմայի փոփոխության դեմ, եկեք համախմբենք աշխարհի բոլոր ընտանիքները:
Ընտանիքների այս միջազգային օրվա կապակցությամբ եկեք ձգտենք ամրապնդել այս փոքր, բայց անչափ կարևոր օղակները, որոնք կան յուրաքանչյուր հասարակությունում, այնպես, որ կարողանանք հասնել ավելի մեծ առաջընթացի՝ որպես մեկ մարդկային ընտանիք»: