Բավ է պառակտվել
21-01-2014 11:50

Բան Գի-Մունը Ուկրաինային կոչ է արել հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը բաց հայտարարություն է տարածել, ըստ որի կոչ է արել Կիեւի հակամարտող բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, հետագա բռնություններից խուսափելու և ժողովրդավարական սկզբունքները խաղաղ ճանապարհով հաստատելու համար: «Բան Կի-Մունն ուշադրություն է դարձնում Ուկրաինայում երկխոսությանն ուղղված նոր ջանքերին: Նա բոլոր կողմերին կոչ է անում մասնակցել իմաստալից, մշտական և համակողմանի երկխոսության և հաստատում է ուկրաինացիների միջև փոխադարձ համաձայնության անհրաժեշտությունը` իրենց երկրի ապագա ուղու համար», - ասվում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: