Բավ է պառակտվել
29-05-2014 11:17

Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում Բան Կի-Մունը պատրաստ է միջնորդ լինել

Բան Կի-Մունի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկին հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատրաստ է միջնորդ լինել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում: «Ինչ վերաբերում է գլխավոր քարտուղարի անմիջական մասնակցությանը, ապա նա շարունակում է կապ պահպանել Ուկրաինայի եւ Ռուսաստանի առաջնորդների հետ: Ինչպես արդեն նախկինում հայտարարել է, իր միջնորդական ծառայությունները միշտ հասանելի են»,-ասել է Դյուժարիկը: