Բավ է պառակտվել
21-06-2014 09:37

Պան Գի Մունը Սիրիայում հակամարտության կարգավորման ծրագիր է առաջարկել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն նախօրեին Սիրիայում հակամարտության կարգավորման նոր ծրագիր է ներկայացրել, որը բաղկացած է 6 կետից: Իր նախաձեռնությունը վերջինս ներկայացրել է Նյու Յորքում՝ «Ասիական հասարակություն» հասարակական կազմակերպության մամլո ասուլիսում: Պան Գի Մունի ծրագիրը նախատեսում է էմբարգո սահմանել զենքի մատակարարման վրա, Ժնևյան կոմյունիկեի հիման վրա «լուրջ քաղաքական գործընթաց» սկսել, ինչպես նաև՝  արձագանքել ահաբեկչական սպառնալիքին: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը և առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վաղուց պետք է կատարեր իր պարտականությունները և վերջ դներ Սիրիայի ողբերգությանը: «Այս համտեքստում ես առաջարկում են հետևյալ 6 կետը, որոնք կարող են ուրվագծել միջազգային գործողությունների հիմնարար ու համակողմանի ուղին», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով՝ Սիրիայում ՄԱԿ-ի առաջիկա գերակա խնդիրներից է՝  բռնության դադարեցումը, այդ թվում՝ կառավարության կողմից «տակառային ռումբերի», բալիստիկ հրթիռների և հրետանու անխնա օգտագործումը, ինչպես նաև՝ ընդդիմադիր ուժերի կողմից կրակահերթերի ու ռմբակոծությունների դադարեցումը: Նա նշել է, որ ռազմական ճանապարհով հակամարտությունը կարգավորել հնարավոր չէ: