Բավ է պառակտվել
07-11-2016 08:38

Բաքուն խեղդվում է աղբի մեջ

Նորմալ ճանապարհների բացակայության հետ կապված խնդիրներից բացի, Բաքվի բնակիչները բողոքում են աղբատարների բացակայությունից: Մարդիկ աղբը թափելու տեղ գրեթե չունեն: Ավաններում որպես կանոն մի քանի աղբաման է տեղադրվում՝ միմյանցից բավականին հեռավորության վրա:

Բնակիչները աղբը նետում են հենց փողոցում կամ թաղում բակում: Այդ ամենը գարշահոտության եւ հակասանիտարական վիճակի է հանգեցնում:

«Բաքվում աղբահանության լուրջ խնդիրներ կան: Եթե քաղաքի կենտրոնում կան աղբարկղեր, եւ թափոնները կանոնավոր հանում են, ապա ծայրամասերում մենք այլ պատկեր ենք տեսնում: Աղբը շաբաթներով չեն թափում, իսկ արկղերն այնպես են դասավորված, որ դժվար է դրանց հասնել: Դրա լուծումը աղբահանությունը համայնքներին փոխանցելն է: Նրանք ավելի լավ կլուծեն հարցը, եւ մարդկանց համար էլ հեշտ է անմիջապես նրանց դիմելը, քան գործադիր իշխանություններին»,- ասում է փորձագետ Սամիր Ալիևը: