14-02-2014 11:46

Բացվել է մայրական կաթի բանկ

Նոր Զելանդիայում բացված բանկն ընդունում է միայն մայրական, բնական կաթի ՛՛ներդրումներ՛՛: Ըստ բժիշկների, մայրական կաթի բանկը կօժանդակի թույլ և վաղաժամ ծնված երեխաներին: Ըստ հաշվարկների այս նախաձեռնության շնորհիվ տարեկան 800 երեխայի օգնություն կցուցաբերվի:
Բանկը տեղակայված է Քրայսչերչի մանկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում: Հատուկ սարքավորումները հնարավորություն կտան դոնորներից ընդունել այն և պահպանել բավականին երկար ժամանակ:
«Մեր վաղաժամ ծնված երեխաներին անհապաղ անհրաժեշտ է օպտիմալ սնուցում, որպեսզի ուղեղի ծավալը մեծանա այնքան, որքան մայրական արգանդում»,- պատմել է մանկաբույժ Մեգգի Միքսը: Մայրական կաթի բանկի կառուցման համար ծախսվել է 120.000 դոլար: Նման բանկեր գոյություն ունեն աշխարհի տարբեր երկրներում: