Բավ է պառակտվել
04-10-2014 16:03

Ադրբեջանցի դիվերսանտի մարմինը հողին են հանձնել

Ադրբեջանում հուղարկավորել են ԼՂՀ Շահումյանի շրջանում վնասազերծված և ոչնչացված Ադրբեջանի դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ Հասան Հասանովին: Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Հիշեցնենք, որ Հասան Հասանովը վնասազերծվել էր հուլիսի 11-ին Քարվաճառում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և հավատարմություն Ժնևյան կոնվենցիայի դրույթներին, հոկտեմբերի 2-ին Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ Ադրբեջանի ներկայացուցիչներին էին հանձնել դիվերսանտի դին:
Փոխանցումը տեղի էր ունեցել ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի հատվածում՝ Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում: