Բավ է պառակտվել
17-02-2014 17:54

Ադրբեջանը ցանկանում է պայմանագրային զինծառայողների թիվն ավելացնել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2014թ.-ին ավելացնել բանակում պայմանագրային զինծառայողների թիվը. տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Պայմանագրայիններին հանձնվելու է ռազմական տեխնիկա։ Նրանք նշանակվելու են կրտսեր հրամանատարների պաշտոններում և անմիջական կապի մեջ են լինելու անձնակազմի հետ։
Զինված ուժերում կարծում են, որ այդ կերպ կբարձրանա զինծառայության որակը, իսկ դժբախտ դեպքերը կհասցվեն նվազագույնի։
Ադրբեջանի ՊՆ-ից տեղեկացրել են, որ 2013թ.-ից դիմում են Զինված ուժերում պայմանագրով ծառայող ցանկացող քաղաքացիներին։